Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրներին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նախանշված բոլոր օբյեկտները խոցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով և անօդաչու թռչող սարքերով մայիսի 25-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ծովային, օդային, ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զինված ուժերի համար արտադրում են հրթիռային զենքի բաղադրիչներ, ռադիոէլեկտրոնիկա, պայթուցիկ նյութեր, հրթիռային վառելիք և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Հարված է հասցվել նաև ռադիոտեխնիկական հետախուզության և արբանյակային կապի կենտրոններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։