Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Ռուսաստանի շրջանների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Կիրակի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ՌԴ մարզերում խոցել են 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 25-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0:00-ից մինչև 7:00-ը, հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 110 ուկրաինական ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է ռազմական գերատեսչությունը, դրանցից 16-ը խոցվել է Տուլայի մարզում, իսկ 14-ը՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերի վրա։ 13 անօդաչու թռչող սարք է չեզոքացվել Մոսկվայի և Տվերի մարզերի վրա, իսկ տասը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի։
Ութ անօդաչու թռչող սարք է խոցվել Օրյոլի մարզում, յոթը՝ Ղրիմի, երկուսը՝ Սմոլենսկի մարզի և մեկական՝ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։