Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ ընկած պատանին եղել է ականջակալներով. մանրամասներ

Պատանին 14 տարեկան է, Արցախի Հանրապետության քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում այսօր Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ ընկած պատանին արցախցի 14-ամյա Մարտին Է.-ն է, գրում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան եղել է ականջակալներով։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկել և մահացել: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկությունը ստացվել էր ժամը 14:39-ին։