ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Արմավիրի մարզի Շենիկի ջրանցքից այսօր դուրս բերված 16–ամյա տղան ու երեկ դուրս բերված հովիվը իրենց կենդանիներին տարել են արոտավայր ու երկուսով ջուրն են ընկել Արագածավանի հատվածում։ Այս մասին գրում է News.am-ը։
Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Շենիկի ջրանցքից դուրս են բերվել 16–ամյա պատանու և ևս մեկ անձի դիեր։
Լրատվամիջոցի տեղեկություններով` 16–ամյա պատանին Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, դեռևս շատ մանրամասներ չկան։
Նշենք, որ հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ տեղեկությունների նա Շիրակի մարզից էր։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։