ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել Երևանում, կա տտուժխ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայութունը։
«Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի»,–ասվումէ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Infiniti» մակնիշի ավտոմեքենան և «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից։ Տուժածը հոսպիտալացվել է։
Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկի վթարը
«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։