ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՌԴ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի ձեռնարկության վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով օդում վնասակար նյութերի խտության գերազանցում չկա: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Դմիտրի Միլյաևը Telegram-ալիքում:
«Նովոմոսկովսկի ձեռնարկությունում, որն այսօր վաղ առավոտյան ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման, արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է թթվային տարայի վնասում։ Օդի նմուշները ցույց են տվել, որ ներկայում օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները չեն գերազանցվում», - ասվում է հաղորդագրությունում։
Պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։