Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերով» հարվածել է Օդեսա մոտորանավակներ և ԱԹՍ տեղափոխող կոնտեյներային նավին

Նավի վրա եղել են ռազմական նշանակության բեռներով շուրջ 100 կոնտեյներներ, այդ թվում՝ անանձնակազմ մոտորանավակներ, անօդաչու թռչող սարքեր և զինամթերք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ զինծառայողները «Իսկանդեր» համալիրով հրթիռային հարված են հասցրել կոնտեյներային նավին, որն Օդեսա էր տեղափոխում ավելի քան 100 կոնտեյներ՝ անանձնակազմ մոտորանավակներով, անօդաչու թռչող սարքերով և զինամթերքով։
«Մայիսի 23-ին «Իսկանդեր» հրթիռային համալիրի հաշվարկներով խմբային հրթիռային հարված է հասցվել կոնտեյներային նավին, որը ռազմական նշանակության գույք էր տեղափոխում Օդեսա նավահանգիստ, ինչպես նաև տվյալ նավահանգստում գտնվող կոնտեյներների պահեստին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նավի վրա եղել է մոտ 100 կոնտեյներ՝ ռազմական նշանակության բեռներով, այդ թվում՝ անանձնակազմ մոտորանավակներ, անօդաչու թռչող սարքեր և զինամթերք:
«Այդ թիրախների կրակային խոցման արդյունքում տեղի է ունեցել նավամատույց բեռնաթափված զինամթերքի և բեռնարկղերի երկրորդային պայթեցում, ինչպես նաեւ ուժեղ հրդեհ», - հավելել են ռուսական գերատեսչությունում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։