ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Կուրսկի մարզի Կորենևսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
«Այսօր թշնամին հարձակվել է Կորենևսկի շրջանի Պուշկարոժադինսկի գյուղի վրա։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել են երկու կին և մեկ տղամարդ։ Բոլորի մոտ բեկորային վնասվածքներ են՝ ձեռքերի, ոտքերի, մեջքի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շտապօգնության խումբը տուժածներին տեղափոխում է Կուրսկի մարզային հիվանդանոց, որտեղ նրանց կցուցաբերվի անհրաժեշտ լիարժեք բժշկական օգնություն։
Խինշտեյնը կոչ է արել քաղաքացիներին չվերադառնալ սահմանային գոտի այնքան ժամանակ, մինչև այնտեղ լիակատար անվտանգություն կապահովվի։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԶՈւ-ն այժմ լուծում է սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու խնդիրը: Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն ճնշում են Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը։ Նախագահը նաև հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել սահմանամերձ տարածաշրջանների, այդ թվում՝ Կուրսկի մարզի տուժած շրջանների համալիր վերականգնման ծրագիր: