ՌԴ-ն շարունակում է մնալ սպառազինությունների մատակարարման ծավալով համաշխարհային առաջատարների հնգյակում․Պուտին

Sputnik
Օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր երկիրը ռազմական արտադրանքի մատակարարման պատվերների լուրջ պորտֆել ունի, և, որ խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է։
Պուտինի խոսքով՝ կարևոր է ոչ միայն պահպանել, այլև ակտիվորեն ավելացնել արտահանման ծավալները՝ միաժամանակ ապահովելով բարձր որակ և հարակից ծառայությունների լայն շրջանակ:
Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ ռուսական սպառազինության պահանջարկը պահպանվում և աճում է՝ չնայած արտաքին քաղաքական սահմանափակումներին և համաշխարհային շուկայում կոշտ մրցակցությանը:
«Ռուսաստանը շարունակում է մնալ սպառազինությունների մատակարարման ծավալով համաշխարհային առաջատարների հնգյակում և բազմաթիվ ուղղություններով ունի ամուր դիրքեր, ինչը խոսում է հայրենական արտադրանքի հուսալիության, որակի և արդյունավետության մասին»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինը։