Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտասահմանցի աշխատակիցների քանակը 2024 թվականին նվազել է 12 տոկոսով, տեղեկանում ենք «Armenian Code Academy» կազմակերպության «Armenian Tech Market Insights» ամենամյա զեկույցից։ Էքսպատների ավելի քան 90 տոկոսը Ռուսաստանից են, մի մասն էլ` Բելառուսից և Ուկրաինայից։
Չնայած արտասահմանցի աշխատողները մի մասը հեռացել են Հայաստանից, այդուհանդերձ նրանք կազմում են հայաստանյան ՏՏ ոլորտի մասնագետների 18 տոկոսը։
Հատկանշանական է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շատ բարձր տոկոս են կազմում կին մասնագետները՝ մոտ 40 տոկոս։
«Կանայք ավելի շատ ներգրավված են ոչ թե ծրագրավորման, այլ՝ դիզայնի ոլորտում»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ՏՏ ոլորտի մասնագետ Սամվել Հայրապետյանը։