2 տարեկան Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. ՔԿ

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշվում է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք` 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել էր և ծնողներն ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Այդ օրվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ էին իրականացնում։
Այսօր Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։