ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Մարդիկ մտածում էին՝ լավ, ռազմական պարտությունները, մարդկային ու տարածքային կորուստները ցավալի էին, բայց գոնե Փաշինյանն ազնիվ է, այժմ այդ ընկալումն էլ է փոխվում, սոցցանցերում գրել է ՀՀ նախկին ԱԳ ղեկավար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանի կառավարությունը անկախությունից ի վեր ամենակոռումպացվածն է․ կառավարությունը չի տրամադրում վստահելի և համոզիչ բացատրություններ՝ ANIF-ին հատկացված միլիոնավոր դոլարների, «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվությունների և արտաքին պարտքի լրացուցիչ յոթ միլիարդ դոլարի ճակատագրի վերաբերյալ», - գրելէ Օսկանյանը։
Ըստ նախկին նախարարի՝ անգամ եթե «ազնվություն» լիներ իշխանության մտադրություններում, դա բավական չէ լավ կառավարման համար, կարևոր են ունակությունները և կարողությունը։
«Մարդիկ 2018-ի հեղափոխությունից հետո ունեին հույսեր։ Բայց այսօր դատական համակարգը կախված է, անկախ մամուլը՝ ճնշման տակ, իսկ քաղաքացիական հասարակությունը գործում է կասկածի ու սահմանափակումների մթնոլորտում», - ամփոփել է նախկին արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսին հայտնեց, որ ՔԿ-ում հետաքննվում են ԱՆԻՖ հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները: Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի մասին է։