ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Ուկրաինական 112 ԱԹՍ է ոչնչացվել Ռուսաստանի վրա, որոնցից 24-ը՝ Մոսկվայի տարածաշրջանի և 22-ը՝ Ղրիմի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Կուրսկի մարզում խոցվել է 11, Օրլովսկի երկնքում՝ 8, Տուլայում՝ 18, Բրյանսկում՝ 8, Ռյազանում՝ 6, Կալուգայում՝ 5, Բելգորոդում ու Իվանովսկում՝ 3-ական, Վլադիմիրսկում՝ 2, Վորոնեժի և Լիպեցկի շրջաններում՝ 1-ական ԱԹՍ։
Ավելի վաղ Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը հայտնել էր, որ ութ մարդ տուժել է ԱԹՍ-ի ընկնելու եւ Ելցի արդյունաբերական գոտում բռնկված հրդեհի հետեւանքով:Նահայտնել է մարդկանց տարհանման մասին և հերքել հրդեհից հետո վտանգավոր նյութերի արտահոսքի մասին տեղեկությունները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։