ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 23-ին, պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:15-ի սահմաններում «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի պատին և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Մերսեդեսի» վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ըստ կայքի, նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:

Քննիչի հանձնարարականով «Մերսեդեսը» տեղափոխվել է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները կայքին ասել են, որ «Մերսեդեսը» գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում: