Ռումինիան ԵՄ–ում «առաջատար» է դարձել 20 տարում բնակչության կրճատման հարցում

Ռումինիային հաջորդում են Լեհաստանն ու Բուլղարիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վերջին 20 տարվա ընթացքում Ռումինիայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 2,5 միլիոնով, ինչը Եվրամիության երկրների շրջանում անկման ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին գրում է Mira News-ը` հղում անելով Եվրոստատի զեկույցին։
«Եվրոպայի Ժողովրդագրություն. 2025-ի հրատարակություն» զեկույցում Եվրոստատը նշել է, որ Ռումինիան վերջին երկու տասնամյակում բնակչության ամենամեծ նվազումն է ունեցել ԵՄ երկրների շարքում։
Թուրքիայում ծնելիությունը 2024-ին հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների
Ռումինիային հաջորդում են Լեհաստանը, որը «կորցրել է» 1,6 միլիոն բնակիչ, և Բուլղարիան, որի բնակչությունը նվազել է 1,3 միլիոնով:
Եվրոպական միության երկրների ընդհանուր բնակչությունը, ըստ Եվրոստատի, կազմում է 449 միլիոն մարդ: Տարեկան աճը գնահատվում է 0,4%: