ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Ռադկովկա բնակավայրը։Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցները զանգվածային գրոհները հետ մղելիս մայիսի 20-ի երեկոյից մինչև մայիսի 23-ի առավոտ ոչնչացրել են թշնամու 1177 կամիկաձե դրոն, որից 788-ը` հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։