Կոնստանտին Մելաձեն հայտնել է «Վիա Գրա» նախագծի փակման մասին

«Վիա Գրա»
Հետևորդների ուշադրությունից չի վրիպել, որ Մելաձեն «вера» (հավատ) բառը մեծատառ է գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն հայտնել է «Վիա Գրա» նախագծի փակման մասին, խմբի վերջին երգը դարձել է «Galileo» ստեղծագործությունը:
«Սա «ՎԻԱ Գրա» խմբի վերջին երգն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր 25 տարի ինձ հետ աշխատեցին այս նախագծի վրա: Արտիստներին, երաժիշտներին, ադմինիստրատորներին, գործիքավորողներին, հնչյունային ռեժիսորներին, ռեժիսորներին, ոճաբաններին, դիմահարդարներին և բոլորին, բոլորին, բոլորին», - գրել է նա ինստագրամյան էջում։
Մելաձեն նշել է, որ «ՎԻԱ Գրա» խմբի գոյության շրջանը հրաշալի ժամանակ էր, սակայն պրոդյուսերը նոստալգիա չունի:
«Գլխավորն ու լավագույնը, որ եղել է ու կմնա այս ամբողջ պատմությունից, սիրով, հավատով ու հույսով լցված երգերն են։ Հուսով եմ, որ այդ երգերը դեռ շատ տարիներ կլսեն»,– հավելել է նա։
Մելաձեն բոլորին խաղաղություն և բարեկեցություն է մաղթել։
Նրա էջի հետևորդների ուշադրությունից չի վրիպել, որ Մելաձեն «вера» (հավատ) բառը մեծատառ է գրել. խմբի ամենահայտնի մենակատարներից մեկը Վերա Բրեժնևան էր` Մելաձեի նախկին կինը։
«Դու պատահաբար հայ չե՞ս». պատանին այնպես է երգել, որ Ակմալն ամաչել է