Հարձակվել են «Կուրգանպրիբորի» գլխավոր կոնստրուկտորի վրա. ՌԴ ՆԳՆ-ն ստուգում է անցկացնում

Անդրեյ Կոնդրատևը. Արխիվային լուսանկար
Չարագործը մուրճով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին և դիմել փախուստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Երեկ երեկոյան տան շքամուտքում հարձակվել են «Կուրգանպրիբոր» պաշտպանական ձեռնարկության տնօրենի տեղակալ և գլխավոր կոնստրուկտոր Անդրեյ Կոնդրատևի վրա:
Անհայտ անձը մուրճով մի քանի անգամ հարվածել է Անդրեյ Կոնդրատևի գլխին, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Mash-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում, ժամը 19:00-ի սահմաններում, երբ տղամարդը վերադառնում էր աշխատանքից: Հարձակվողին փնտրում են։
Ոստիկանությունը պարզում է Կոնդրատևի վրա հարձակման հանգամանքները, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի տարածաշրջանային ՆԳՆ մամուլի ծառայությունից: