ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Եվրոպացիները դժգոհ են պատժամիջոցների արդյունքից, RT–ի և Sputnik-ի բովանդակությունը մինչ օրս լայնորեն հասանելի է եվրոպական տարածքում։ Telegram–ում այս մասին գրել է RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Եվրոպային խորհուրդ են տալիս «ժողովրդավարության վահան» ստեղծել պայքարի համար։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դժգոհ է, որ պատժամիջոցները թույլ ազդեցություն են ունենում, և մեր բովանդակությունը մինչ օրս լայնորեն հասանելի է եվրոպացիներին։ Ուստի առաջարկում են միլիարդավոր եվրոներ չծախսել տանկերի ու հրթիռների վրա, այլ քայլեր ձեռնարկել մեր ԶԼՄ-ներն ավելի շատ սահմանափակելու համար», - գրել է նա։
Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմաններ» կազմակերպության ավստրիական ստորաբաժանումն առաջարկել է ռազմական սպառազինության ծախսերի փոխարեն ստեղծել «ժողովրդավարության վահան»: Հայտարարության մեջ ասվում է, որ աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին ԵՄ-ն գերակա խնդիր է հայտարարել Եվրոպայի ռազմական ներուժի ուժեղացումը, սակայն գլխավոր հակառակորդները պատերազմ են մղում այլ ճակատում: Կազմակերպությունում ընդգծել են, որ Եվրամիությունը դժվարությունների է բախվում, երբ փորձում է օտարերկրյա լրատվամիջոցների ազդեցությունից պաշտպանող կանոններ սահմանել։