ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Օրյոլի մարզում կործանված ռազմական ուղղաթիռի անձնակազմը սեփական կյանքի գնով հեռացրել է այն բնակելի շենքերից: Այս մասին, Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է մարզպետ Անդրեյ Կլիչկովը։
«Անձնակազմը վայր ընկնող ուղղաթիռը սեփական կյանքի գնով հեռացրել է բնակելի շենքերից։ Նրանց հերոսությունը չի մոռացվի»,–տելեգրամյան ալիքում գրել է Կլիչկովը։
Ավելի վաղ Մոսկվայի ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Օրյոլի մարզում պլանային թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, անձնակազմը զոհվել է: