ՌԴ-ն հաջողություն է մաղթում ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում․ Սերգեյ Լավրով

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավ-ռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի մասին։ Նա ասել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում և պատրաստ է շարունակել ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։