Հայկական կոնյակով ու կոնյակի սպիրտով բեռնված մեքենաներն արդեն 40 օրից ավելի, կանգնած են Վարստանի տարածքում։ Կոնյակ արտադրողները չեն կարողանում խմիչքը հասցնել պատվիրատուներին։ Նոր արտադրանքն էլ անիմաստ է դառնում, որովհետև հասնելու են Վրաստան ու կանգնեն մյուս բեռնատարների կողքին։ Կան ընկերություններ, որոնք հարկադիր պարապուրդի են մատնվել իրացման խնդիրների պատճառով։
Կոնյակ արտադրողների և արտահանողների բողոքի գործողություններն արդյունք չեն տալիս։ Հայասյտանի կառավարությունը խնդրի հասցեատեր է նշում Վրաստանը, վրացական իշխանություններն էլ հերքում են իրենց տարածքում հայկական կոնյակի առաքումների ուշացումները` հայտարարելով, որ գործում են ստանդարտ մաքսային ընթացակարգերով։
Հայկական ընկերւթյունները պնդում են, որ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչն էլ դառնում է ուշացումների և ֆինանսական կորուստների պատճառ։
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, քանի որ որպես տարանցիկ բեռ` հայկական կոնյակի փոխադրումը պետք է իրականացվի անխոչընդոտ։ «Հայկական կոնյակի արտահանման ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելով` Վրաստանը ոչ միայն խախտում է միջազգային առևտրի օրենքները, այլև «գողանում» հայաստանյան կոնյակագործների կոմերցիոն գաղտնիքները», - Sputnik Արմենիային ասել է Գագիկ Մակարյանը։