ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ։ Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, հայտնում է NBC-ն: Սպանվածներից մեկը տղամարդ է, մյուսը՝ կին։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք դուրս էին գալիս Հրեական թանգարանում ընթացող Գազայի բնակիչներին օգնության միջոցառումից, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյթերը հայտնել է, որ սպանվածները երիտասարդ զույգ էին, որոնք պատրաստվում էին ամուսնանալ:
Պատահարի վայրում
© AP Photo / Rod Lamkey
Կասկածյալը ձերբակալվել է, ի դեմս նրա ոստիկանությունը ճանաչել է Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգեսին: Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալության ժամանակ նա բղավել է «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը հակասեմիտական ակտ է անվանել: