Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամսում երկրորդ համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղությամբ վարժանքները կկազմակերպվեն Քոնիայում և կտևեն չորս օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան ընթացիկ ամսում կանցկացնեն երկրորդ համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքին։
ԼՂ–ում Իրանի հետ վարժանքների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Իսրայել
Նշվում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի ուղղությամբ զորավարժությունները կսկսվեն մայիսի 26-ին թուրքական Քոնիայում և կտևեն չորս օր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք և ադրբեջանցի զինվորականների համատեղ զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում: