Սոչիի օդանավակայանում ավելի քան 15 չվերթ է հետաձգվել

Հիմնականում հետաձգվել են Սոչի–Մոսկվա և Մոսկվա–Սոչի չվերթերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Սոչիի օդանավակայանում 16 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ օդանավակայանի առցանց ցուցատախտակի` հիմնականում հետաձգվել են Սոչի–Մոսկվա և Մոսկվա–Սոչի չվերթերը։
Հետաձգվել են նաև Սոչիից Սամարա և Անթալիա (Թուրքիա) թռիչքները:
Ավելի վաղ «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը հայտնել էր Մոսկվայի և Սամարայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու մասին:
Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել