ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովայա Պոլտավկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովայա Պոլտավկա բնակավայրը», - ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, ուկրաինական բիգադներ են ոչնչացվել մի շարք շրջաններում։ Հակառակորդը կորցրել է շուրջ 400 զինծառայող, 7 մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ HMMWV, ամերիկյան արտադրության MaxxPro, ինչպես նաև կանադական արտադրության «Senator»:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։