ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց 590.000 դոլարը. «Փաստինֆո»

Լրատվամիջոցին հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՀՀ քննչական կոմիտեում. Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից (Դեղատան փողոց, 3-խմբ.) հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
«Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով»,–նշել է լրատվամիջոցը։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է վարույթ։