ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Իրանական բանակն այսօր ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր անօդաչու թռչող սարք, հաղորդում է տեղական Press TV գործակալությունը:
Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր անօդաչու թռչող սարք՝ Homa, Dideban и Shahin-1 FPV
© Photo : Press TV
«Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր անօդաչու թռչող սարք՝ Homa, Dideban և անօդաչու-կամիկաձե Shahin-1 FPV: Ցուցադրությունը տեղի է ունեցել իրանական բանակի ռազմաօդային ուժերի հարավ-արևելյան բազայում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտ ամսում Իրանի ԻՀՊԿ-ն ցուցադրել էր նոր՝ ստորգետնյա «հրթիռային քաղաք»։ Բազան, որտեղ պահվում են բարձր ճշգրտության հրթիռները, տասնյակ կիլոմետր ստորգետնյա թունելների համակարգ է։
Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր անօդաչու թռչող սարք՝ Homa, Dideban и Shahin-1 FPV
© Photo : Press TV