ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նազիրզադեն հայ գործընկեր Սուրեն Պապիկյանին հրավիրել է այցելել Իրան Իսլամական Հանրապետության պաշտպանական օբյեկտներ: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևան կատարած այցից հետո հայտարարել է, որ համագործակցության զարգացման համար պայմաններն արդեն հասունացել են:
Նա նշել է, որ Հայաստանում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտներում ։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Նասիրզադեն հավելել է, որ Հարավային Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակություն ունի, և Հայաստանին հատուկ դեր է տրվում որպես տարանցիկ երկիր:
Հիշեցնենք` Իրանի պաշտպանության նախարար և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան էր ժամանել մայիսի 20-ին։