Հոր հետքերով. Քիմ Քարդաշյանը վեց տարում ավարտել է իրավաբանական դպրոցը

Ամերիկյան հեռուստաաստղը սոցցանցերում տեղադրել է նաև հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի լուսանկարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Դերասանուհի Քիմ Քարդաշյանը վեց տարվա ուսումից հետո ավարտել է իրավաբանական դպրոցը։ Սոցցանցերում նա լուսանկարներ է հրապարակել դիպլոմի հանձնման արարողությունից, որին ներկա են եղել իր չորս զավակներից երեքը՝ Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, ինչպես նաև քույրը՝ Քլոեն:
«Դուք բոլորդ ինձ հետ եք եղել այս ընթացքում»,-ասել է 44-ամյա Քիմը:
Իրավաբանական դպրոցն ավարտելու կապակցությամբ Քիմին շնորհավորել է Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան։
Քիմի ուսուցիչը նշել է, որ վեց տարում նա ուսմանը հատկացրել է շաբաթական 18 ժամ, ընդհանուր առմամբ` 5184 ժամ:
Քիմ Քարդաշյանն իր այգում հայկական ծիրան ու նուռ է աճեցնում
Այս ամբողջ ընթացքում նա շարունակում էր զբաղվել ընտանիքով, ղեկավարել բիզնեսը՝ զուգահեռ զբաղվելով հեռուստաշոուներով և որպես գործող փաստաբան՝ այցելելով դատարաններ: