ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մայիսի 20-ի երեկոյից մինչև այսօր առավոտ ԱԹՍ–ների զանգվածային գրոհը հետ մղելու ընթացքում 485 ուկրաինական անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը հետ մղելու ընթացքում (մայիսի 20-ի ժամը 20-ից մինչև մայիսի 22-ի ժամը 8-ը) ռազմական հատուկ գործողության անցկացման գոտուց դուրս տարածքներում 485 անօդաչու թռչող սարք է խոցվել», - ասված է ամփոփագրում։
26 անօդաչու թռչող սարք խոցվել է Բելգորոդի մարզի, 135-ը՝ Օրյոլի, 59-ը ՝ Բրյանսկի, 121-ը՝ Կուրսկի մարզի տարածքում: Բացի այդ, 15 սարք չեզոքացվել է Ռյազանի մարզում, 4-ը ՝ Լիպեցկի, 7-ը՝ Վորոնեժի, 3-ը՝ Սմոլենսկի, 2-ը` Ռոստովի մարզի տարածքում։
Կալուգայի մարզում ոչնչացվել է 13 ԱԹՍ, Տուլայի մարզում՝ 20, Մոսկվայի մարզում՝ 63, Վլադիմիրի մարզում՝ 6։ Ղրիմում և Սև ծովի վրա ոչնչացվել է 3 ԱԹՍ, ևս 8-ը` թռիչքի ընթացքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։