ՀՕՊ ուժերը հետ են մղել դեպի Մոսկվա թռչող ևս 3 ԱԹՍ–ների հարձակումը

Ոչնչացված ԱԹՍ–ի բեկորներ
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Մոսկվայի վրա թռչող ևս 3 անօդաչուների հարձակումը։ Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 5 անօդաչու թռչող սարք։
«ՀՕՊ-ը շարունակում է հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումները», - գրել է քաղաքապետը:
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր 2 ԱԹՍ–ների ոչնչացման մասին։