ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Այցն աշխատանքային է։
Գրիգորյանը մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա վաղը` մայիսի 23-ին։