ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատիի շրջանի Պանտելեյմոնովկա բնակավայրին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով 2 մարդ զոհվել է, 8-ը` վիրավորվել:
Ուկրաինական ԶՈւ–ի կողմից Պանտելեյմոնովկայի հրետակոծության հետևանքները
© Photo : Александр Пеняев
«Ուկրաինական զինված կազմավորումների հրետակոծության հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պանտելեյմոնովկայի 8 բնակիչներ, վնասվել են մասնավոր տներ և բազմաբնակարան բնակելի շենք: Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում», - իր տելեգրամյան ալիքում հայտնել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Պենյաևը։
Դոնեցկի Հանրապետության վարչակազմի տեղեկատվության համաձայն՝ Պանտելեյմոնովկայում պայթուցիկ զինամթերք է նետվել ուկրաինական դրոնից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։