Բոլոր կողմերը շահագրգռված են՝ Ուկրաինայի հետ գերիների փոխանակումն արագ իրականացնել․ Պեսկով

Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք գերիների փոխանակումը տեղի կունենա այս շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Բոլոր կողմերը շահագրգռված են, որպեսզի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումն արագ ռեժիմով կատարվի 1000-ից 1000 բանաձևով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Դա բավականին աշխատատար հարց է։ Այնտեղ, բնականաբար, աշխատանքներ են տարվում կոնկրետ անունների փոխանակման ուղղությամբ։ Քանի որ հազարը հազարի դիմաց է, ապա, իհարկե, դա որոշ ժամանակ է պահանջում։ Այդ աշխատանքը շարունակվում է, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բավական օպերատիվ։ Բոլորը շահագրգռված են դա անել հնարավորինս արագ ռեժիմով»,- ասել Է Պեսկովը պատասխանելով հարցին, թե արդյոք այս շաբաթ տեղի կունենա գերիների փոխանակումը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների երրորդ հեռախոսազրույցը ՝ վերջինիս պաշտոնը ստանձնելուց հետո: Զրույցը տևել է երկու ժամ։ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է նաև Պուտինը։