Անվտանգության աշխատակիցները կրակ են բացել ԿՀՎ–ի մոտ գտնվող մեքենայի ուղղությամբ. ԶԼՄ

ԿՀՎ
Հատուկ ծառայության շենքը գտնվում է Լենգլիում՝ Վաշինգտոնի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ Վիրջինիա նահանգի Լենգլի շրջանում` Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնակայանի մոտակայքում, մի կին է հրազենային վնասվածք ստացել: Տեղեկությունը հայտնում է CBS–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` շենքի անվտանգության աշխատակիցները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որը նրանց պահանջից հետո չի կանգնել։ Ավտոմեքենայում գտնվող կինը վնասվածք է ստացել։ Նա հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքները պարզում է ՀԴԲ-ն։
Ավելի վաղ ԿՀՎ-ի կենտրոնակայանի մոտ հնչած կրակոցների մասին հայտնել էր նաև CNBC հեռուստաալիքը: Հատուկ ծառայության շենքը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ նույն օրը Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ հրաձգության հետևանքով Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ են մահացել՝ մի տղամարդ և մի կին։ Կասկածյալը՝ 30-ամյա մի տղամարդ, տեղում ձերբակալվել է: Ձերբակալության ժամանակ նա բղավել է «Ազատություն Պաղեստինին»։
CBS-ի տվյալներով ՝ վնասվածքներ են ստացել նաև Իսրայելի դիվանագիտական առաքելության մի քանի այլ աշխատակիցներ: