«Ռուսաստանի արգտգործնախարարի այցը Հայաստան ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-Sputnik-ին ասել է Ռուսաստանի՝ Հաղորդակցման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը։
Ըստ Գասումյանովի՝ Հայաստանի հետ հարաբերությունների անկյունաքարը առաջնորդների, ժողովուրդների և քաղաքական էլիտաների միջև վստահության մակարդակի բարձրացումն է։
«Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում առկա լարվածությունը հաղթահարվում է երկխոսության միջոցով»,-ընդգծել է գիտնականը։