Չկալովկայում բացի անասուններից, բրուցելոզով նաև մարդիկ կան վարակված։
«Չկալովկայի 3 բնակիչներ, որոնք վարակվել են բրուցելոզով, դիմել են բժշկական օգնության։ Նրանց վիճակը բավարար է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Մասնագետի խոսքով` վարակը փոխանցվում է հիվանդ կենդանիների հետ շփվելուց։