Օրերս խոշոր և մանր եղջերավոր անասունների շրջանում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում։
Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Հանրապետության բոլոր համայնքներում խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն` լաբորատոր հետազոտության: «Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
«Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն»,-հայտնում է ՍԱՏՄ-ն։
«Բրուցելոզով վարակվել են 46 գլուխ խոշոր եղջերավոր և 81 գլուխ մանր եղջերավոր անասուններ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Ջրաղացպանյանը։