Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարվածի հետևանքով տուժել է Բելգորոդի մարզի բնակիչ

Բժիշկները տուժածին տեղափոխել են քաղաքային հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Գոլովչինո գյուղում ուկրաինական դրոնը հարվածել է կայանված մեքենային, տուժել է մոտակայքում գտնվող տեղի բնակիչ, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ավելի վաղ նա ասել էր, որ երեք դրոններ հարվածներ են հասցրել Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղին։ Դրոններից մեկը պայթել է առևտրի օբյեկտի կայանատեղիում, երկրորդ FPV-դրոնը հարվածել է կայանված մեքենային, երրորդ անօդաչուն հարձակվել է մասնավոր տան վրա։
«Գրայվորոնսկի շրջանի Գոլովչինո գյուղում մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքների մասին կա ճշտված տեղեկատվություն։ Մեքենայի մոտ գտնվող տղամարդն ինքնուրույն դիմել է շտապօգնության ենթակայան։ Նրան ախտորոշել են կոնտուզիա և ծանր վնասվածք»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ բժիշկները տուժածին տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։