ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Թուրքիայի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող շուրջ 300 մարդու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայային։
«47 նահանգներում վերջին երկու շաբաթվա ընթացքում ԻՊ-ի դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ կասկածվող 298 մարդ»,- գրել է նախարարը X սոցցանցում:
Երլիկայան նշել է, որ գործողությունն իրականացվել է Ստամբուլում, Անթալիայում և այլ նահանգներում:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են չգրանցված զենքեր և խմբավորման կառույցներին վերաբերող փաստաթղթեր: