Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ-ը 3,5 ժամում 34 ուկրաինական ԱԹՍ է խոցել․ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Օրյոլի, Կուրսկի, Տուլայի, Ռյազանի, Բրյանսկի և Մոսկվայի մարզի օդային տարածքներում ՀՕՊ միջոցները 3,5 ժամում որսացել և ոչնչացրել են 34 ուկրաինական անօդաչու թռչող սարք Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11.30-ից մինչև 15.00-ն, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 15-ը՝ Օրյոլի, 7-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Տուլայի, 3-ը՝ Մոսկվայի մարզերի օդում։ Եվս 2 անօդաչու խոցվել է Ռյազանի և 1-ը՝ Բրյանսկի մարզերի օդային տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։