ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ռուս զինվորականները ստացել են AK-12K ինքնաձիգների առաջին խմբաքանակը՝ առաջին անգամ «մուլտիքամ» գույներով, հայտարարել է «Կալաշնիկովի» գլխավոր տնօրեն Ալան Լուշնիկովը Մինսկում MILEX-2025 պաշտպանական ցուցահանդեսում։
Կալաշնիկովի նոր ինքնաձիգները
© Sputnik
АК-12К (կոմպակտ) ինքնաձիգների հիմնական ստացողները կլինեն գրոհայիններն ու դեսանտայինները: Հենց նրանց հետ հետադարձ կապի շնորհիվ է ստեղծվել համազորային ավտոմատի կարճ տարբերակը։
«Գրոհային գործողությունների ժամանակ ամբողջական չափի ինքնաձիգն այնքան էլ հարմար չէ, իսկ կրակոցի արդյունավետ հեռահարությունը նվազում է։ Այստեղ ավելի կարևոր է կոմպակտ և հարմար լինելը»,-ավելի վաղ հայտարարել էր Լուշնիկովը։
Այսօր Մինսկում բացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի «MILEX-2025» 13-րդ միջազգային ցուցահանդեսը, այն կշարունակվի մինչև մայիսի 24-ը: