Ռումինիայի նոր նախագահը տեղին չի համարում Ուկրաինա զորք ուղարկելը

Նիկուշոր Դան
Դանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռումինիայի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը «Politico»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինա ռումինական զորքեր ուղարկելը տեղին չէ։
«Մեծ օպերատիվ աջակցություն ունենալ Ռումինիայի տարածքում՝ այո՛։ Լինել Ուկրաինայում խաղաղություն երաշխավորող բանակների մի մասը՝ ո՛չ»,-ասել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ դա այնքան էլ տեղին չէր լինի Ռումինիայի և Ռուսաստանի միջև արդեն իսկ առկա լարվածության պատճառով:
Միևնույն ժամանակ Դանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Ուկրաինայում խաղաղություն որոնելու հարցում և առանձնապես լավատեսորեն տրամադրված չէ շուտափույթ խաղաղության հարցում։
Նիկուշոր Դանը պաշտոնը ստանձնել է մայիսի 26-ին։
Հունգարիան հրապարակել է անցանկալի անձ հայտարարված ուկրաինացի լրտեսների անունները