ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզի ՏԻՄ–երի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կատակել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հասցեին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Առիթը Գլուշկովսկի շրջանի ղեկավար Պավել Զոլոտարյովի արտահայտությունն էր` «Սումին պետք է մերը լինի»։
«Մենք չենք կարող թերակղզու պես ապրել։ Պետք է ավելի շատ լինենք: Գոնե Սումին: Ես այդպես եմ կարծում: Եվ ձեզ հետ, որպես գլխավոր հրամանատար, մենք կհաղթենք»,-ասել էր Զոլոտարյովը։
Պուտինն ի պատասխան հեգնանքով նշել է. «Հենց դրա համար էլ Ալեքսանդր Եվսեևիչին ընտրել են, նա էլ է այդպես ուզում, ամեն ինչից ավելի շատ»։
Բացի այդ, Զոլոտարյովը շնորհակալություն է հայտնել նախագահին տարածաշրջանի «նպատակասլաց» ղեկավար նշանակելու համար: Պուտինն, իր հերթին, նշել է Խինշտեյնի ունակությունները. «Մի բան հաստատ կարող եմ ասել՝ փողերին հասնում է»։