Նախագահը խաղաղապահ բրիգադի նոր հրամանատար է նշանակել

Հրամանագրերից մեկով նախագահը նաև պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի։ Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկու հրամանագրեր է ստորագրել։ Դրանցից մեկով նա գնդապետ Համլետ Լևոնյանին ազատել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։
Համլետ Լևոնյան
Նախագահի մեկ այլ հրամանագրով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Ռուբեն Պապյանը։
Հավելենք, որ Համլետ Լևոնյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի փետրվարին: