ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –Sputnik. Ռուսաստանի Կալուգայի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվել, որ տվյալներ է հրապարակել հակաօդային պաշտպանության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ձերբակալված է 1987 թվականին ծնված տղամարդ է, ՌԴ քաղաքացի։
Նա 2023 թվականի սեպտեմբերից Telegram–ի միջոցով կապ է պահպանել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և հետախուզական տվյալներ հավաքել։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը տեղեկություններ է փոխանցել Կալուգայի մարզում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին:
Բացի այդ, նրա հեռախոսում հայտնաբերվել է նամակագրություն ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպությունների զինյալների հետ։
Հաղորդագրություններում քննարկվել են Ռուսաստանի տարածքում դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրերը:
Նա նաև ուսումնասիրել է հարվածային անօդաչուների կառավարման վերաբերյալ իրեն ուղղված ուսուցողական նյութերը։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Նշվում է, որ նա լիովին ընդունել է մեղքը և համագործակցում է հետաքննության հետ: