ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 125 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական ՀՕՊ-ը մայիսի 20-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 04.05-ն 127 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել, 41–ը` Բրյանսկի մարզի տարածքում, 37-ը՝ Օրյոլի, 31-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Մոսկվայի մարզի, 5-ը՝ Վլադիմիրի մարզի, 3-ը՝ Ռյազանի մարզի օդային տարածքում ։ Մեկական ԱԹՍ խոցվել է Բելգորոդի, Տուլայի, Կալուգայի մարզերի տարածքներում և Սև ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։