Երևանի Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ Սերգեյ Լավորվի հանդիպման ժամանակ պարզվել է, որ Հայաստանը ցանկանում է հաջորդ տարի հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որն այս տարի անցկացվեց Ալբանիայում։ Հատկանշական է, որ այս մասին հայտնում են ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովն ասել է, որ ռուսական կողմը գնահատական է տվել այս մտադրությանը հայ գործընկերների հետ այսօրվա բանակցությունների ժամանակ։