Աննա Հակոբյանի բառապաշարում նորաձևությունը կրթությունից անցել է վիրավորանքների։ Որևէ երկրի առաջին դեմքի կնոջից վիրավորական այդ արտահայտությունները հաստատ հետևանք կունենային նրա ամուսնու քաղաքական ճակատագրի վրա։
Վերջերս ֆեսբուքյան գրառումներում Աննա Հակոբյանն օգտագործում է բառամթերք, որը մեղմ ասած հարիր չէ երկրի ղեկավարի կնոջն ու 4 երեխաների մորը։
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանին խնդրել ենք անդրադառնալ «Կրթվելը նորաձև է» լուսավորչական առաքելությունից վիրավորական խոսույթով ստատուսների տրանսֆորմացիային։